Կատարում ենք ցանկացած տեսակի շինարարական աշխատանքներ`
նախագծումից մինչև ամբողջական հանձնում` ապահովելով
շինարարական աշխատանքների վերահսկումը և իրականացնելով
անհրաժեշտ խորհրդատվությունը:
Հասարակական և արտադրական կառույցների, տանիքների,
լողավազանների, դարպասների, ցանկապատների, ջրավազանների
կառուցում, աշխատանքների կազմակերպում և կառավարում
Առաջարկում էնք բնակելի, հասարակական և արդյունաբերական
շինությունների ճարտարապետական նախագծում, նախագծային
ամբողջական փաթեթի կազմում՝ ներառած պահանջվող բոլոր
ինժեներական մասերը: Իրականացնում ենք մասնագիտական
խորհրդատվություն, տրամադրում ենք նախագիծը եռաչափ
մոդելավորմամբ և պահանջվող բոլոր աշխատանքային գծագրերով:
Ճարտարապետա-ինժեներական նախագծի մշակում / Նախաշինարարական
պլանավորում / Կոնստրուկտորական մաս / Ճարտարապետական
մոդելավորում
Մենք ընտրում ենք ոլորտի լավագույն գործընկերներին`
ապահովելով մատակարարումների շղթայի անընդհատությունը և
նվազեցնելով ծախսերը: Այս ծառայության շրջանակներում
իրականացնում ենք` շինարարության որակի անընդհատ վերահսկում
և որակի կառավարում, հողային աշխատանքների, մոնոլիտային
աշխատանքների կազմակերպում և կառավարում, ներքին ինժիներիայի
և կոմունալ աշխատանքների կազմակերպում:
Մեր հիմնական գործունեություններից է բնակարանների,
առանձնատների, գրասենյակային տարածքների, ամառանոցների
վերանորոգումը: Մենք կատարում ենք ինչպես մասնակի, այնպես էլ
ամբողջական վերանորոգում, իրականացնում ենք կոսմետիկ և
կապիտալ վերանորոգման աշխատանքներ, ինժեներական համակարգերի
նորոգում:
Կկազմակերպենք էսքիզային լուծումների անհատական մշակում, 3D
մոդելավորման միջոցով կցուցադրենք ձեր իսկ կողմից պատվիրված
կառույցը, մեր բանիմաց մասնագետները կաջակցեն Ձեզ ինտերիերի
և էքստերիերի դիզայն-նախագծման հարցում:
Էսքիզ առաջարկ / 3D մոդելավորում / Ինտերիեր և էքստերիեր
դիզայն
Մայթի սալիկները ամառանոցների համար ուղղակի անփոխարինելի
են` գեղեցիկ են և հարմար իրենց երկարակեցությամբ: Մեր
գործընկերների օգնությամբ կօգնենք Ձեզ բարեկարգել Ձեր
ամառանոցի, սեփական տան կամ գրասենյակի հարակից տարածքն ու
բակը: Կարող ենք օգնել Ձեզ իրականացնել նաև բարձր որակի
ասֆալտապատում, եթե Դուք փնտրում եք ավելի ձեռնատու տարբերակ
մեծ ծավալի աշխատանքի համար:
Այսօր շինարարության ընթացքից և որակից պակաս կարևոր չէ
անհրաժեշտ փաստաթղթերի կազմումն ու պատկան մարմիններին
ներկայացնումը: Մեր բազմամյա փորձի շնորհիվ կօգնենք Ձեզ
իրականացնել շինարարության գրագետ փաստաթղթավորումը:
Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և վարում, կադաստրային
չափագրման կազմակերպում
NEW HOME ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ-ին, սակայն ընկերության
հիմնադիրը և մասնագիտական հիմնական կազմը կառուցապատման
ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում 2015թ-ից:
Բնակարանները հանձնվում են գաջած պատերով, հատակի
ցեմենտ–ավազե հարթեցնող շերտով և բաժանված պատերով,
պատուհանները և դրսի դուռը տեղադրված, հոսանքի լարերը
մոնտաժված, կոմունիկացիաները անցկացված:
Հնարավոր է նաև բնակարանի հանձնում «под ключ»` ամբողջովին
վերանորոգված և կահավորված վիճակով: Այս դեպքում ինտերիերի
դիզայնը ու նյութերը մեր մասնագետները համաձայնեցնում են
հաճախորդի հետ
Մենք ունենք գործող նախագծեր, սակայն բաց ենք նաև անհատական
պատվերների համար: Եթե Դուք ունեք հողատարածք, որի վրա
ցանկանում եք տուն կառուցել, մեր ճարտարապետական թիմը
կստեղծի հատուկ Ձեզ հարմարեցված նախագիծ և մեր հմուտ
շինարարական թիմը կյանքի կկոչի ամենահանդուգն
մտահղացումները:
Շինարարության իրականացման արագության վրա ազդում են
բազմաթիվ գործոններ`կառուցապատման մակերեսը, տան չափսերն ու
օգտագործվող նյութերը, բյուջեն, հողատարածքի տեղակայումն ու
որակական հատկանիշները, թղթաբանության տեսանկյունից`
բյուրոկրատական օղակների աշխատանքը, ինչպես նաև եղանակային
պայմանները: Այս հարցին 90% ճշգրտությամբ կկարողանանք
պատասխանել կոնկրետ նախագիծն ընտրելուց և ճարտարապետական
առաջադրանք ստանալուց հետո:
Շինարարության արժեքը կախված է տան բազմաթիվ ճարտարապետական
և նախագծային առանձնահատկություններից, օգտագործվող
նյութերից և շինարարական գործընթացի կազմակերպումից: Տան
կառուցման արժեքը միշտ հաշվարկվում է անհատապես՝ նախագծի
հիման վրա` կախված նախագծի ծավալից և տան կոնֆիգուրացիայից:
Մեր հաճախորդների, ինչպես նաև գործընկերների կողմից մեծ
պահանջարկով պայմանավորված` մենք իրականացնում ենք
աշխատանքները նախագծումից մինչև շինարարության ավարտ`
ներգրավված լինելով շինարարության ամբողջական ցիկլում:
Արդեն որերորդ տարին է մենք առաջարկում ենք շինարարական
ծառայությունների կոմպլեքս` բնակվելու համար լիովին պատրաստի
բնակարանների և առանձնատների նախագծումից սկսած և
ինժեներական կոմունիկացիաներով ու լանդշաֆտային դիզայնով
վերջացրած:
Բնակարան ամրագրելիս պայմանագիր է կնքվում, ըստ որի՝ վճարում
եք բնակարանի արժեքի 10%-ը, որից հետո բնակարանը հանվում է
վաճառքից և հատկացվում է Ձեզ։ Այնուհետև կառուցապատողի հետ
կնքվում է հիմնական` գնման իրավունքի ձեռք բերման
պայմանագիրը, որում արդեն նշվում է գույքի ձեռք բերման
արժեքն ու վճարման ժամանակացույցը: Հաջորդիվ սպասում եք
շենքի շահագործման հանձնելուն և սեփականության իրավունքի
փոխանցման ակտ կնքելու հրավերին։:
Ապագա տան կառուցման համար, որպեսզի կյանքի կոչվի այն ամենը,
ինչ մտածված էր, անհրաժեշտ է գրագետ և ճշգրիտ նախագիծ: Մեր
ճարտարապետների, նախագծողների և կոնստրուկտորների թիմը
կստեղծի և կգծագրի Ձեր ապագա տան նախագիծը: Այս աշխատանքը
ժամանակատար է, սակայն պետք է ըմբռնումով մոտենալ` այս
փաստաթղթից է կախված լինելու տան գեղեցկությունը,
ֆունկցիոնալությունը և հարմարավետությունը: Մեր հաճախորդների
համար տների նախագծումն անվճար է` շինարարական պայմանագիր
կնքելիս նախագիծը նվիրում ենք։
Դիմում եք մեզ, միասին ընտրում ենք նախագիծ (եթե Դուք ունեք
նախընտրած տարբերակ` ներկայացնում եք այն): Հարցմանն
համապատասխան մենք կատարում ենք հաշվարկներ, վերջնական
նախագիծն ուղակում ենք Ձեզ հաստատման և կնքում շինարարական
պայմանագիր՝ նշելով ժամկետները։
Յուրաքանչյուր գործարքի համար կնքվում է պայմանագիր, որում
նշվում է վճարման ժամանակացույցը, այդ թվում կանխավճարի
չափը: Վճարումը կատարվում է փուլերով. շինարարության արժեքը
բաժանված է 3-4 մասի՝ կախված շինարարության փուլերից։ Բոլոր
փուլերը նշվում են պայմանագրում: Սակայն մենք ճկուն ենք այս
հարցում և պատրաստակամ ընդառաջ գնալու մեր հաճախորդներին: