Բացման ժամ

Երկ - Ուրբ, 10:00 - 18:00

Զանգահարեք մեզ

+374 41 442 474

Էլեկտրոնային հասցե

info@newhomellc.am

Փորձագետ աշխատող

Մեր փորձառու աշխատողները մեր հաջողության և նորարարության հիմնաքարն են

Որակյալ աշխատանք

Որակյալ աշխատանքի մատուցումը մեր աշխատանքի սիրտն է

24/7 աջակցություն

Մենք հպարտ ենք, որ առաջարկում ենք 24/7 աջակցություն մեր թանկարժեք հաճախորդներին:

Image

Բարի գալուստ NEW HOME

10+ Տարիների փորձ

«NEW HOME» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Թեև մեր կազմակերպությունը երիտասարդ է, սակայն արդեն իսկ հացրել է Հայաստանյան շինարարական շուկայում իրեն դրսևորել որպես հուսալի և վստահելի ընկերություն:

«NEW HOME» ՍՊԸ-ն մասնագիտացած է շինարարական աշխատանքների ոլորտում, մատուցում է բազմապրոֆիլ ծառայություններ` բազմաբնակարան բնակելի շենքերի, առանձնատների, բիզնես կենտրոնների, առևտրական և արտադրական շինությունների նախագծում, դիզայն, 3D մոդելավորում, կառուցապատում և վերանորոգում: Յուրաքանչյուր ձեռնարկված նախագիծ իրագործվում է փորձառու մասնագետներից բաղկացած թիմի կողմից, մասնագիտորեն ընտրված բարձրորակ նյութերով:

109

ՓՈՐՁԱԳԵՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

201

ԳՈՀ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

204

ԱՎԱՐՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

5

ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԾԵՐ

Մեր ծառայությունները

Մենք ծառայություններ ենք մատուցում

Image

Իրականացնում ենք անհատական բնակելի տների և բազմաբնակարան բնակելի շենքերի նախագծում և կառուցում և կառուցապատում: Կառուցենք Ձեր երազանքի տունը միասին:

Բազմաբնակարան բնակելի շենքերի և առանձնատների կառուցում

+
Image

Կատարում ենք ցանկացած տեսակի շինարարական աշխատանքներ` նախագծումից մինչև ամբողջական հանձնում` ապահովելով շինարարական աշխատանքների վերահսկումը և իրականացնելով անհրաժեշտ խորհրդատվությունը:

Հասարակական և արտադրական կառույցների, տանիքների, լողավազանների, դարպասների, ցանկապատների, ջրավազանների կառուցում, աշխատանքների կազմակերպում և կառավարում

+
Image

Առաջարկում էնք բնակելի, հասարակական և արդյունաբերական շինությունների ճարտարապետական նախագծում, նախագծային ամբողջական փաթեթի կազմում՝ ներառած պահանջվող բոլոր ինժեներական մասերը: Իրականացնում ենք մասնագիտական խորհրդատվություն, տրամադրում ենք նախագիծը եռաչափ մոդելավորմամբ և պահանջվող բոլոր աշխատանքային գծագրերով:

Ճարտարապետա-ինժեներական նախագծի մշակում / Նախաշինարարական պլանավորում / Կոնստրուկտորական մաս / Ճարտարապետական մոդելավորում

+
Image

Մենք ընտրում ենք ոլորտի լավագույն գործընկերներին` ապահովելով մատակարարումների շղթայի անընդհատությունը և նվազեցնելով ծախսերը: Այս ծառայության շրջանակներում իրականացնում ենք` շինարարության որակի անընդհատ վերահսկում և որակի կառավարում, հողային աշխատանքների, մոնոլիտային աշխատանքների կազմակերպում և կառավարում, ներքին ինժիներիայի և կոմունալ աշխատանքների կազմակերպում:

Շինարարության կառավարում

+
Image

Մեր հիմնական գործունեություններից է բնակարանների, առանձնատների, գրասենյակային տարածքների, ամառանոցների վերանորոգումը: Մենք կատարում ենք ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջական վերանորոգում, իրականացնում ենք կոսմետիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ, ինժեներական համակարգերի նորոգում:

Ներքին հարդարման աշխատանքներ

+
Image

Կկազմակերպենք էսքիզային լուծումների անհատական մշակում, 3D մոդելավորման միջոցով կցուցադրենք ձեր իսկ կողմից պատվիրված կառույցը, մեր բանիմաց մասնագետները կաջակցեն Ձեզ ինտերիերի և էքստերիերի դիզայն-նախագծման հարցում:

Էսքիզ առաջարկ / 3D մոդելավորում / Ինտերիեր և էքստերիեր դիզայն

+
Image

Մայթի սալիկները ամառանոցների համար ուղղակի անփոխարինելի են` գեղեցիկ են և հարմար իրենց երկարակեցությամբ: Մեր գործընկերների օգնությամբ կօգնենք Ձեզ բարեկարգել Ձեր ամառանոցի, սեփական տան կամ գրասենյակի հարակից տարածքն ու բակը: Կարող ենք օգնել Ձեզ իրականացնել նաև բարձր որակի ասֆալտապատում, եթե Դուք փնտրում եք ավելի ձեռնատու տարբերակ մեծ ծավալի աշխատանքի համար:

Մայթի և բակերի սալիկապատում

+
Image

Կօգնենք իրականացնել Ձեր բակի կանաչապատումը, կկազմակերպենք լանդշաֆտային դիզայնը, գազոնի ցանքը, ավտոմատ-կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումն ու սպասարկումը, բույսերի խնամքի վերաբերյալ խորհրդատվության իրականացումը:

Կանաչապատման աշխատանքներ

+
Image

Այսօր շինարարության ընթացքից և որակից պակաս կարևոր չէ անհրաժեշտ փաստաթղթերի կազմումն ու պատկան մարմիններին ներկայացնումը: Մեր բազմամյա փորձի շնորհիվ կօգնենք Ձեզ իրականացնել շինարարության գրագետ փաստաթղթավորումը:

Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և վարում, կադաստրային չափագրման կազմակերպում

+

Հաճախակի տրվող հարցեր

NEW HOME ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ-ին, սակայն ընկերության հիմնադիրը և մասնագիտական հիմնական կազմը կառուցապատման ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում 2015թ-ից:
Բնակարանները հանձնվում են գաջած պատերով, հատակի ցեմենտ–ավազե հարթեցնող շերտով և բաժանված պատերով, պատուհանները և դրսի դուռը տեղադրված, հոսանքի լարերը մոնտաժված, կոմունիկացիաները անցկացված:

Հնարավոր է նաև բնակարանի հանձնում «под ключ»` ամբողջովին վերանորոգված և կահավորված վիճակով: Այս դեպքում ինտերիերի դիզայնը ու նյութերը մեր մասնագետները համաձայնեցնում են հաճախորդի հետ
Մենք ունենք գործող նախագծեր, սակայն բաց ենք նաև անհատական պատվերների համար: Եթե Դուք ունեք հողատարածք, որի վրա ցանկանում եք տուն կառուցել, մեր ճարտարապետական թիմը կստեղծի հատուկ Ձեզ հարմարեցված նախագիծ և մեր հմուտ շինարարական թիմը կյանքի կկոչի ամենահանդուգն մտահղացումները:
Շինարարության իրականացման արագության վրա ազդում են բազմաթիվ գործոններ`կառուցապատման մակերեսը, տան չափսերն ու օգտագործվող նյութերը, բյուջեն, հողատարածքի տեղակայումն ու որակական հատկանիշները, թղթաբանության տեսանկյունից` բյուրոկրատական օղակների աշխատանքը, ինչպես նաև եղանակային պայմանները: Այս հարցին 90% ճշգրտությամբ կկարողանանք պատասխանել կոնկրետ նախագիծն ընտրելուց և ճարտարապետական առաջադրանք ստանալուց հետո:
Շինարարության արժեքը կախված է տան բազմաթիվ ճարտարապետական ​​և նախագծային առանձնահատկություններից, օգտագործվող նյութերից և շինարարական գործընթացի կազմակերպումից: Տան կառուցման արժեքը միշտ հաշվարկվում է անհատապես՝ նախագծի հիման վրա` կախված նախագծի ծավալից և տան կոնֆիգուրացիայից:
Մեր հաճախորդների, ինչպես նաև գործընկերների կողմից մեծ պահանջարկով պայմանավորված` մենք իրականացնում ենք աշխատանքները նախագծումից մինչև շինարարության ավարտ` ներգրավված լինելով շինարարության ամբողջական ցիկլում:

Արդեն որերորդ տարին է մենք առաջարկում ենք շինարարական ծառայությունների կոմպլեքս` բնակվելու համար լիովին պատրաստի բնակարանների և առանձնատների նախագծումից սկսած և ինժեներական կոմունիկացիաներով ու լանդշաֆտային դիզայնով վերջացրած:
Բնակարան ամրագրելիս պայմանագիր է կնքվում, ըստ որի՝ վճարում եք բնակարանի արժեքի 10%-ը, որից հետո բնակարանը հանվում է վաճառքից և հատկացվում է Ձեզ։ Այնուհետև կառուցապատողի հետ կնքվում է հիմնական` գնման իրավունքի ձեռք բերման պայմանագիրը, որում արդեն նշվում է գույքի ձեռք բերման արժեքն ու վճարման ժամանակացույցը: Հաջորդիվ սպասում եք շենքի շահագործման հանձնելուն և սեփականության իրավունքի փոխանցման ակտ կնքելու հրավերին։:
Ապագա տան կառուցման համար, որպեսզի կյանքի կոչվի այն ամենը, ինչ մտածված էր, անհրաժեշտ է գրագետ և ճշգրիտ նախագիծ: Մեր ճարտարապետների, նախագծողների և կոնստրուկտորների թիմը կստեղծի և կգծագրի Ձեր ապագա տան նախագիծը: Այս աշխատանքը ժամանակատար է, սակայն պետք է ըմբռնումով մոտենալ` այս փաստաթղթից է կախված լինելու տան գեղեցկությունը, ֆունկցիոնալությունը և հարմարավետությունը: Մեր հաճախորդների համար տների նախագծումն անվճար է` շինարարական պայմանագիր կնքելիս նախագիծը նվիրում ենք։
Դիմում եք մեզ, միասին ընտրում ենք նախագիծ (եթե Դուք ունեք նախընտրած տարբերակ` ներկայացնում եք այն): Հարցմանն համապատասխան մենք կատարում ենք հաշվարկներ, վերջնական նախագիծն ուղակում ենք Ձեզ հաստատման և կնքում շինարարական պայմանագիր՝ նշելով ժամկետները։
Յուրաքանչյուր գործարքի համար կնքվում է պայմանագիր, որում նշվում է վճարման ժամանակացույցը, այդ թվում կանխավճարի չափը: Վճարումը կատարվում է փուլերով. շինարարության արժեքը բաժանված է 3-4 մասի՝ կախված շինարարության փուլերից։ Բոլոր փուլերը նշվում են պայմանագրում: Սակայն մենք ճկուն ենք այս հարցում և պատրաստակամ ընդառաջ գնալու մեր հաճախորդներին: